news-details
Հայաստան

Դեկտեմբերի 7․ հիշողության, ցավի և հավերժ խոնարհման օր

Դեկտեմբերի 7-ը 1988 թվականի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։

Այդ օրը Հայաստանի հյուսիսը կտոր–կտոր եղավ մի քանի վայրկյանում։ Ժամը 11:41-ին Ստեփանավանի մոտակայքում գրանցված 6.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը ավերեց Սպիտակը, Գյումրին, Վանաձորը և տասնյակ բնակավայրեր։

Այդ սարսափելի 20 վայրկյանները փոխեցին մի ամբողջ երկրի ճակատագիր։ Ավերիչ հողմի պես այն խլեց շուրջ 25 հազար կյանք, տասնյակ հազարավոր մարդիկ մնացին վիրավոր կամ հաշմանդամ, շուրջ կես միլիոն մարդ՝ անօթևան։

Քանդվեցին դպրոցներ, գործարաններ, հիվանդանոցներ, բայց ամենամեծ կորուստը մարդկային կյանքերն էին՝ չլրացվող, չվերականգնվող։

Այսօր մենք խոնարհվում ենք բոլոր զոհերի հիշատակի առջև՝ նրանց, ովքեր մնացին փլատակների տակ, նրանց, ովքեր պայքարեցին ու չկարողացան դուրս գալ, նրանց, ում երազանքները, մանկությունն ու ապագան ընդհատվեցին այդ օրով։  

Հավերժ հիշատակ բոլոր զոհերին։