Սիրելի’ բնակիչներ,
Ուրախությամբ հայտնում ենք, որ Վեդի համայնքը 2026 թվականին ևս կիրականացնի Մասնակցային Բյուջետավորման (ՄԲ) գործընթացը։
Սա նշանակում է, որ ՅՈւՐԱՔԱՆՉՅՈՒՐՍ կարող է առաջարկել գաղափար, ձևավորել համայնքի ապագան և քվեարկությամբ որոշել, թե հատկացված բյուջեն ինչ նախագծի վրա պետք է ծախսվի։
2026-ը դիմավորենք նոր գաղափարներով, նոր նախաձեռնություններով և միասնական աշխատանքի նոր փուլով։ 
Ձեր ձայնը կարևոր է։ Ձեր գաղափարներն՝ իրական։ Ձեր համայնքը՝ փոխվող։
Մնացե՛ք տեղեկացված, շուտով կներկայացնենք ծրագրի փուլերն ու ժամկետները։
Իսկ ավագանու որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://vedicity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v...
Արի՛ միասին կառուցենք ավելի գեղեցիկ ու զարգացող Վեդի։