news-details
Հայաստան

Էկոնոմիկայի նախարարությունը՝ հեղուկ գազի շուկայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հեղուկ գազի շուկայում կեղծարկված կուտակումների պատճառով մատակարարումները ժամանակավորապես խարխել են, սակայն ամբողջական դեֆիցիտի խոսք չի հնչում։

Կառավարությունը հսկում է իրավիճակը և գործում է վերականգնումի ուղղությամբ։

Գների բարձրացման ռիսկներ կան, սակայն հետևում են անհիմն գնաճների և սպեկուլյատիվ դրսևորումների բացառմանը։

Քաղաքացիներին խորապես խորապես հրահանգվում են խուճապային գնումներից մեկնարկել և հետևել միայն պաշտոնական տեղեկություններին։

Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է, որ Լարսի անցակետում առաջացած կուտակումների հետևանքով հեղուկ գազի մատակարարումները որոշակիորեն խաթարվել են, սակայն խոսքը ամբողջական դեֆիցիտի մասին չէ․ իրավիճակը վերահսկվում է, և իրականացվում են քայլեր բնականոն մատակարարումները վերականգնելու ուղղությամբ։

Հարց․ Հայաստանում հեղուկ գազի դեֆիցի՞տ կա։
Պատասխան․
Լարսի անցակետում առաջացած կուտակումների և լոգիստիկ ժամանակավոր դժվարությունների պատճառով հեղուկ գազ տեղափոխող որոշ բեռնատարների մուտքը Հայաստան ուշացել է, ինչն ազդել է շուկայում մատակարարումների բնականոն ռիթմի վրա։ Խոսքն ամբողջական դեֆիցիտի մասին չէ, սակայն առանձին լցակայաններում հնարավոր են մատակարարման ժամանակավոր ընդհատումներ։

Հարց․ Ի՞նչ է անում Կառավարությունը։

Պատասխան․
Պատասխանատու պետական մարմինները մշտական կապի մեջ են ներմուծող ընկերությունների և գործընկեր կառույցների հետ՝ իրավիճակը հնարավորինս արագ կարգավորելու և շուկայի բնականոն մատակարարումը վերականգնելու նպատակով։

Հարց․ Գների բարձրացման ռի՞սկ կա։

Պատասխան․Գների վրա կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն լոգիստիկ դժվարությունները, այլև տարածաշրջանային զարգացումներով պայմանավորված միջազգային շուկայի տատանումները։ Միաժամանակ, շուկան գտնվում է մշտադիտարկման ներքո, և պատկան մարմինները հետևում են իրավիճակին՝ բացառելու անհիմն գնաճն ու հնարավոր սպեկուլյատիվ դրսևորումները։

Հարց․ Քաղաքացիներն ի՞նչ պետք է անեն։
Պատասխան․
Հորդորում ենք քաղաքացիներին չտրվել խուճապային գնումների և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։ Իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքներն ընթացքի մեջ են։