news-details
Արարատ

Երիտասարդների դերը համայնքային և հասարակական կյանքում. Արարատի համայնքապետարան

Արարատի համայնքապետարանը հայտնում է

Երիտասարդների առջև ծառացած մարտահրավերները, նրանց առկա հնարավորությունները և քաղաքացիական գիտակցության ձևավորման կարևորության թեմաներն էին այս անգամ միավորել երիտասարդներին։ Հանրային քննարկումը, որտեղ որպես բանախոս հանդես եկավ ՀՀ ԱԺ պատգամավոր Hasmik Hakobyan-ը, համախմբել էր տարբեր ոլորտների ներկայացուցիչների, ակտիվ երիտասարդների և հրավիրված հյուրերի, ովքեր իրենց փորձով ու դիտարկումներով նպաստեցին քննարկման բովանդակային և արդյունավետ ընթացքին։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց այն խնդիրներին, որոնց բախվում են երիտասարդները ժամանակակից հասարակությունում՝ կրթությունից և զբաղվածությունից մինչև ինքնադրսևորման և հասարակական կյանքում ներգրավվածության հարցերը։ Միևնույն ժամանակ շեշտվեց, որ առկա են նաև բազմաթիվ հնարավորություններ, որոնք ճիշտ ուղղորդման և ակտիվ մասնակցության դեպքում կարող են վերածվել զարգացման ու առաջընթացի կարևոր գործոնների։

Առանձնահատուկ կարևորություն տրվեց քաղաքացիական գիտակցությանը՝ որպես պատասխանատու, տեղեկացված և նախաձեռնող հասարակություն կառուցելու հիմք։ Մասնակիցները ընդգծեցին, որ երիտասարդների մասնակցությունը հանրային քննարկումներին, որոշումների կայացման գործընթացներին և համայնքային կյանքին նպաստում է ոչ միայն անձնական զարգացմանը, այլև ամբողջ հասարակության հզորացմանը։

Միջոցառումն անցավ հետաքրքիր, բաց և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Հնչեցին տարբեր կարծիքներ, հարցադրումներ և առաջարկներ, որոնք դարձան ակտիվ երկխոսության հիմք։ Քննարկումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նման հարթակները կարևոր են երիտասարդների ձայնը լսելի դարձնելու և նրանց ներուժը լիարժեք իրացնելու համար։