news-details
Արարատ

Ֆիրդուս Զաքարյանի նոր գիրքը ներկայացվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում. Վազգեն Սարգսյանի տուն - թանգարան

Անչափ գեղեցիկ ու հիշարժան օր էր երեկ  Սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում։

Հավաքվել էին՝ գրքասերներ, անվանի մարդիկ, ընկերներ, ովքեր սիրով շնորհավորում էին Ֆիրդուս Զաքարյանին, իր արժեքավոր  <<Վազգեն Սարգսյան.Չհեռացող հիշողություն>> գրքի գինեձոնի առթիվ ու հիշում նաև բոլոր տարիների իրենց այցելությունը Աշտարակի ձոր՝ ձվի օրվա առթիվ։ 

Աշտարակի ձոր չգնացին այսօր և գեղեցիկ ու հիշվող օրը նշեցին Վազգեն Սարգսյանի հետ միասին՝ տուն-թանգարանում։

Այս հրաշալի գիրքը Ֆիրդուս Զաքարյանի երկրորդ գիրքն է և նա ցանկություն էր հայտնել, որ շնորհանդեսը տեղի ունենա Սպարապետի տուն-թանգարանում, մարտի 1-ին՝ իր համար անչափ թանկ օրը։