Այսօր Մասիսի համայնքապետարանում հյուրընկալվեցին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան Մշակութային համագործակցության հարցերով խորհրդականի տեղակալ, կրթական համագործակցության հարցերով կցորդ Դոմինիկ Վեսը, ինչպես նաև <<Ֆրանսերենի խթանումը Հայաստանում>> ծրագրի համակարգող Սյուզան Թորոսյանը։
Ողջունելով հյուրերին՝ Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Խորեն Արոյանը տեղեկացրեց, որ Մասիս համայնքը սերտորեն համագործակցում է ֆրանսիական Էքս ան Պրովանս քաղաքի հետ և համատեղ իրականացրել են մի շարք ծրագրեր և փոխադարձ այցեր։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համայնքում ֆրանսերեն լեզվի, ֆրանկոֆոն մշակույթի և միջազգային կրթական ծրագրերի զարգացման հետագա հնարավորությունները։ Քննարկվեց նաև մանկապարտեզներում ֆրանսերեն դասավանդման հարցը և նոր կրթական նախաձեռնությունների իրականացումը։
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալը ընդգծեց, որ համայնքն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կրթական և մշակութային ոլորտների զարգացմանը՝ պատրաստակամ աջակցել ֆրանսերեն լեզվի տարածմանն ուղղված ծրագրերին։
Հանդիպումը կայացավ ջերմ և կառուցողական մթնոլորտում, և կողմերը պայմանավորվեցին շարունակել համագործակցությունը՝ նպատակ ունենալով առաջիկայում իրականացնել համատեղ ծրագրեր Մասիս համայնքում։

