news-details
Արարատ

«Համառությունից մինչև հաղթանակ» մարզական միջոցառում Արարատ քաղաքում. Արարատի համայնքապետարան

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Համառությունից մինչև հաղթանակ» խորագրով հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պարգևատրվեցին տարվա ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած մեր մարզիկները։

Միջոցառման նպատակն էր գնահատել ու խրախուսել այն մարզիկներին, ովքեր իրենց քրտնաջան աշխատանքով, համառությամբ ու նպատակասլացությամբ 2025 թվականին արժանացել են հաղթանակների՝ պատվով ներկայացնելով մեր համայնքը մարզական հարթակներում։

Համայնքի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնվեց մարզիկներին, նրանց մարզիչներին և ծնողներին՝ աջակցության, հավատի և տոկունության համար։ Նշվեց, որ համայնքն աջակցելու է սպորտի զարգացմանը՝ ստեղծելով ավելի բարելավված պայմաններ ու նոր հնարավորություններ։

Մարզիկները համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և դրամական պարգևներով։

Շնորհավորում ենք բոլոր պարգևատրվածներին և մաղթում նոր հաջողություններ ու բարձր նվաճումներ։

Մեր համայնքի ուժը մեր երիտասարդների համառությունն ու հաղթանակներն են։

 

https://www.facebook.com/share/v/1Dmgw9NKp8/