news-details
Մասիս

Համայնքապետարանում հյուրընկալվեցին պատանի դերասանները. Մասիսի համայնքապետարան

Դեկտեմբերի 26-ին Մասիսի համայնքապետ Նորայր Հակոբյանը հանդիպեց նաև Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի «Մասիսի նոր սերունդ» և «Սիրոն» թատերախմբերի սաների հետ

/գեղ. ղեկավար՝ Արշակ Ղազարյան/։

Ն. Հակոբյանը դրվատանքով խոսեց խմբերի ակտիվ ու հետևողական գործունեության մասին` կարևորելով նրանց դերը համայնքում մշակութային կյանքի զարգացման գործում։

Թատերախմբերի գեղարվեստական ղեկավարը ներկայացրեց տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց համայնքապետարանին ուշադրության և ցուցաբերվող հոգածության համար։

Շնորհավորելով գալիք տոների առթիվ` համայնքի ղեկավարը մաղթեց նորանոր ստեղծագործական հաջողություններ ու վստահեցրեց, որ համայնքապետարանը շարունակելու է աջակցել մշակութային ոլորտին և պատանի դերասանների նախաձեռնություններին։