Այսօր Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը հյուրընկալեց Նոր Խարբերդ բնակավայրի Մշակույթի կենտրոնի նկարչական խմբի սաներից մի քանիսին, ովքեր տարվա ընթացքում ունեցել էին նշանակալի ձեռքբերումներ։
Համայնքի ղեկավարը կարևորեց այն հանգամանքը, որ դեռ այս տարիքում երեխաների մոտ նկատվում է մեծ սեր արվեստի նկատմամբ, և շնորհակալություն հայտնեց նկարչության ուսուցչուհուն` նվիրված ու սրտացավ աշխատանքի համար։
Փոքրիկներն ու նրանց ուսուցչուհին արժանացան շնորհակալագրերի։
Իսկ երեխաների ծնողներն էլ շնորհակալություն հայտնեցին համայնքապետարանին՝ ցուցաբերվող ուշադրության և հոգածության համար։

