news-details
Արարատի Մարզ

Համայնքային բյուջեով՝ նոր ասֆալտապատման աշխատանքներ Արարատում. Արարատի համայնքապետարան

Արարատ համայնքի Արարատ բնակավայրում ասֆալտապատման աշխատանքների նախապատրաստական փուլը շարունակվում է։

Բնակավայրի Կ. Փանոսյան, Չարենցի, Թումանյան, Խնկո-Ապոր, Նժդեհի, Տերյան, Րաֆֆու, Մ.Մելքոնյան փողոցներում կատարվել են կոպիճալցման և հարթեցման աշխատանքներ։

Աշխատանքներն իրականացվում են համայնքային բյուջեի միջոցներով։