Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանն այցելեց նաև Խաչփար բնակավայր։
Հանդիպումը մեկնարկեց ծաղկեդրման արարողությամբ, որից հետո Ն. Հակոբյանն ու համայնքապետարանի ոլորտային մասնագետները պատասխանեցին բնակիչների բարձրաձայնած հարցերին։
Ինչպես հարևան բնակավայրում, այստեղ ևս բնակիչներին հիմնականում մտահոգում էին տրանսպորտի հասանելիությանը, փողոցների բարեկարգմանը, խաղահրապարակի կառուցմանը, ինչպես նաև մանկապարտեզի վերանորոգմանն առնչվող խնդիրները։
Ն. Հակոբյանը ներկայացրեց նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերը՝ ընդգծելով, որ համայնքապետարանը շարունակելու է հետևողականորեն աշխատել բնակավայրի զարգացման և բնակիչներին հուզող հարցերի լուծման ուղղությամբ։


