Այսօր կայացավ աշխատանքային խորհրդակցություն վարչական ղեկավարների և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին համայնքում առկա ընթացիկ խնդիրները, կատարված աշխատանքների արդյունքներն ու առաջիկա ծրագրերը։
Խորհրդակցության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ոլորտային առաջնահերթություններին, աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և ծառայությունների որակի բարձրացմանը։
Համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանն անդրադարձավ նաև սուբվենցիոն ծրագրերով նախատեսվող աշխատանքներին, ինչպես նաև համայնքի տարբեր բնակավայրերում իրականացվելիք ենթակառուցվածքային բարելավումներին՝ ընդգծելով դրանց ժամանակին և որակով իրականացման կարևորությունը։
Նա հանձնարարականներ տվեց ոլորտային պատասխանատուներին և վարչական ղեկավարներին՝ խնդիրների օպերատիվ արձագանքման, բնակիչների դիմումների պատշաճ ուսումնասիրման և համագործակցության շարունակականության ապահովման ուղղությամբ։

