news-details
Մասիս

Հանդիպում Նիզամի բնակավայրի բնակիչների հետ. Մասիսի համայնքապետարան

Շարունակելով այցերը բնակավայրեր՝ Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը հանդիպումներ ունեցավ համայնքի տարբեր բնակավայրերի բնակիչների հետ՝ տեղում ծանոթանալով առկա խնդիրներին, լսելով առաջարկներն ու մտահոգությունները և ներկայացնելով առաջիկա ծրագրերն ու զարգացման առաջնահերթությունները։

Համայնքի ղեկավարն այսօր եղավ նաև Նիզամի բնակավայրում, որտեղ նույնպես հանդիպեց բնակիչների հետ, լսեց նրանց մտահոգող հարցերը։

Ն․ Հակոբյանն անդրադարձավ հնչեցված հարցերին, ինչպես նաև տեղեկացրեց, թե ինչ ծրագրեր են նախատեսվում առաջիկայում։

Բնակիչները ողջունելի համարեցին պլանավորված ծրագրերը և հույս հայտնեցին, որ բնակավայրում նաև մանկապարտեզ կկառուցվի։