Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանի այցելությունները բնակավայրեր ավարտվեցին. վերջին կանգառը Սայաթ-Նովա բնակավայրում էր։
Բնակիչները ջերմությամբ դիմավորեցին իրենց համագյուղացուն և ներկայացրին իրենց հետաքրքող հարցերը, նաև` առաջարկները։
Պատասխանելով հարցերին` Ն. Հակոբյանը նշեց, որ քաջատեղյակ է բոլոր բնակավայրերում առկա խնդիրներին, որոնց լուծման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում` ըստ առաջնահերթության։
Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, թե ինչ ծրագրեր են իրականացվելու բնակավայրում և հավելեց, որ շուտով կգործի նաև մշակույթի տունը։
Ն. Հակոբյանն այցելեց նաև մանկապարտեզ, ծանոթացավ առկա պայմաններին, զրուցեց աշխատակիցների հետ։
Հավելենք, որ համայնքապետը հունվար ամսին կշարունակի շրջայցերը և հանդիպումներ կունենա Մասիս քաղաքի թաղամասերում։
