Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանն այսօր շրջայցով գտնվում էր Ջրահովիտ բնակավայրում՝ տեղում ծանոթանալու իրականացված ու ընթացիկ աշխատանքներին։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` համայնքի ղեկավարը զրուցեց բնակիչների հետ, լսեց նրանց հուզող հարցերը՝ կապված ճանապարհների բարեկարգման, ծառայությունների բարելավման, համայնքային ծրագրերի հետ։
Նորայր Հակոբյանը ներկայացրեց համայնքում ընթացող աշխատանքները, առաջիկա ծրագրերը և ընդգծեց, որ համատեղ աշխատանքով հնարավոր է առավել արդյունավետ արձագանքել համայնքի կարիքներին։
Այցի ընթացքում համայնքի ղեկավարը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների, վարչական ղեկավարի և բնակիչների հետ շրջեց կառույցներում, դիտարկեց ենթակառուցվածքների վիճակը և արձանագրեց որոշ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
Համայնքի ղեկավարը վստահեցրեց, որ այցելությունները և հանդիպումները լինելու են շարունակական։


