news-details
Մասիս

Հանդիպում-շրջայց Մարմարաշեն բնակավայրում. Մասիսի համայնքապետարան

Նոյեմբերի 28-ին համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանն աշխատանքային այցով եղավ Մարմարաշեն բնակավայրում՝ տեղում ծանոթանալու իրականացվող աշխատանքներին և բնակիչների կողմից բարձրացված խնդիրներին։

Բնակավայրում համայնքապետը դիտարկեց ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը, ինչպես նաև վարչական ղեկավարի և պատասխանատու աշխատակիցների հետ քննարկվեցին ընթացիկ հարցեր։

Նշվեցին առաջնահերթ լուծումներ պահանջող խնդիրները, տրվեցին հանձնարարականներ՝ ապահովելու աշխատանքների արդյունավետ կազմակերպումը և ժամանակին ավարտը։

Համայնքի ղեկավարը շեշտեց, որ բնակավայրերի զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը շարունակական են լինելու։

 

https://www.facebook.com/share/v/1MCVAy3eoE/