news-details
Արարատի Մարզ

Հանրային քննարկում՝ Արարատ համայնքի 2026 թվականի բյուջեի և սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ. Արարատի համայնքապետարան

Արարատ համայնքի հարգելի՛ բնակիչներ.

Սույն թվականի նոյեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, «Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն» ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում տեղի կունենա հանրային քննարկում հետևյալ օրակարգով՝

1․ «Արարատ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի քննարկում

2․ «2026 թվականին Արարատ համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացման մասին» համայնքի ավագանու որոշումների նախագծերի քննարկում։

Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկմանը։