Արարատի համայնքապետարանը տեղեկացնում է.
Արարատ համայնքում երկար սպասված կառուցապատման նախաձեռնության շրջանակում կայանալու է հանրային քննարկում։
2026 թվականի մարտի 17-ին, ժամը 12։30-ին, Արարատ քաղաքի մշակույթի և արվեստի կենտրոն ՀՈԱԿ-ի նիստերի դահլիճում (հասցե՝ Շահումյան 36) տեղի կունենա «ՄԼ-ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատյան զանգված թիվ 20 հողամաս հասցեում բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հաշվետվության հանրային քննարկումը (1-ին փուլ)։
Այս նախագիծը համայնքում ակտիվ քննարկումների առարկա է եղել և սպասված է թե՛ բնակարանային ֆոնդի զարգացման, թե՛ քաղաքաշինական միջավայրի բարելավման տեսանկյունից։ Հանրային քննարկումը կարևոր հարթակ է՝ ապահովելու գործընթացի թափանցիկությունն ու քաղաքացիների մասնակցությունը։
Կից ներկայացված են շենքի նախագծային ծավալային նմուշը, որի միջոցով կարող եք նախապես ծանոթանալ նախագծային լուծումներին և ընդհանուր ճարտարապետական տեսքին։

