ԿԳՄՍ-ի որոշմամբ հաստատվեցին 2026 թվականի ավարտական քննությունների կարգավորումը։
9-րդ դասարանի քննությունները կանցկացվեն թեստային և բանավոր ձևով, հիմնականում 2026 թ. մայիս-հունիս ամիսներին, իսկ 12-րդ դասարանում քննությունները կանցկացվեն մայիսի վերջից սկսելով։
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2025-2026 ուսումնական տարվա ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման և անցկացման ժամկետները:
Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
• «Հայոց լեզու» (գրավոր, թեստ) - 02.06.2026 թ.
• «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 11.06.2026 թ.
• Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 15.06.2026 թ.
• «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» (էսսե)-24.06.2026 թ.
• Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - քննաշրջանի ընթացքում
• «Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար- քննաշրջանի ընթացքում
• «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
• «Ֆիզկուլտուրա» (ստուգարք)- 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում։
12-րդ դասարանում քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
• «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր) - 03.06.2026 թ.
• «Մաթեմատիկա» (գրավոր) - 10.06.2026 թ.
• «Հայոց պատմություն» (գրավոր) - 17.06.2026 թ.
• «Ռուս գրականություն» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
• «Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում
• «Ֆիզկուլտուրա» (ստուգարք) - 2025-2026 ուստարվա ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում: