news-details
Արարատի Մարզ

ՀԵՐՔՈՒՄ․ Արարատի մարզի դպրոցների վերաբերյալ տարածված լուրը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմ

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմից հայտնում են, որ սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունը, ըստ որի՝  Արարատի մարզի դպրոցներում անծանոթ տղամարդիկ աշակերտների նկատմամբ սեռական բնույթի գործողությունների փորձ են արել, չի համապատասխանում իրականությանը։

Մարզպետի աշխատակազմը  պաշտոնապես հայտարարում է, որ վերոնշյալ հրապարակման մեջ ներկայացված պնդումները չեն հաստատվում որևէ փաստով և կրում են ապատեղեկատվական բնույթ։ 

 Յուրաքանչյուրին կոչ ենք անում զերծ մնալ չստուգված և խուճապ տարածող կասկածելի տեղեկությունների տարածումից՝ պահպանելով տեղեկատվական պատասխանատվությունը։