news-details
Հայաստան

ՀՀ-ից թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանումը կսուբսիդավորվի

ՀՀ կառավարությունն աջակցություն կտրամադրի թարմ պտղի, շշալցված խաղողի գինու, բրենդիի և հանքային ջրի արտահանման համար։

Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Կառավարությունից նշում են, որ որոշման համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող սահմանափակումների պայմաններում արտահանման շուկաների դիվերսիֆիկացման նպատակով արտահանողներին աջակցություն ցուցաբերելը։

ՀՀ ռեզիդենտ համարվող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրել փոխհատուցումը կտրամադրվի հետևյալ կերպ՝

ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ,
սալորի, դեղձի և նեկտարինի յուրաքանչյուր 1 կգ համար
250 դրամ,
կեռասի յուրաքանչյուր 1 կգ համա 400 դրամ,
շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար
350 դրամ,
շշալցված բրենդիի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համա 830 դրամ,
շշալցված հանքային ջրի յուրաքանչյուր 1 լիտրի համար
150 դրամ։