news-details
Հայաստան

Հունիսի 12-ի երեկոյան անձրևները կլինեն հորդառատ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում հունիսի 12-ի ցերեկը, 13-ի գիշերը, 14-16-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Հունիսի 12-ի երեկոյան, 14-16-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Հունիսի 13-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։