news-details
Հայաստան

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները։

Վաղը՝ Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները։

Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +35․․․+37°C-ի։

Շոգ եղանակը պայմանավորված կլինի հարավ-արևմուտքից տաք օդային զանգվածների ներթափանցմամբ։