news-details
Հայաստան

Հուշանվեր-կախազարդեր՝ առաջին անգամ ընտրողներին

Այսօր առավոտյան մեկնարկած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի 27/29 ընտրատեղամասում ընթանում է բնականոն հունով:


Տեղամասում գրանցված է 1806 ընտրող. ժամը 10։10-ի դրությամբ քաղաքացիական պարտքն է կատարել 200-ը։ ​Ընտրատեղամասում իրավիճակը հանգիստ է, կուտակումներ չկան։

 

2008 թվականին ծնված ընտրողներին, ովքեր առաջին անգամ են մասնակցում քվեարկության, ԿԸՀ-ի կողմից հուշանվեր-կախազարդեր են տրվում։


Մարգարիտա Ուդումյան