news-details
Հայաստան

Ի՞նչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին

Հանրապետության տարածքում մայիսի 30-ին շրջանների մեծ մասում, մայիսի 31-ին, հունիսի 1-ի ցերեկը, 2-ին գիշերը և կեսօրից հետո, 3-ի ցերեկը առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Մայիսի 30-ին տեղումներն առանձին վայրերում կլինեն առատ։

Հունիսի 1-ի և 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 30-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։