Վերջերս Ռուսաստանի Պետդուման միգրանտների համար պետական տուրքերի բարձրացման մասին նոր օրենք է ընդունել, որն օրերս ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Օրենքով նախատեսվում է տուրքերի զգալի բարձրացում․ Ռուսաստանի քաղաքացիության ձևակերպման համար պետական տուրքը բարձրացել է գրեթե 12 անգամ՝ նախկին 4 200-ից դառնալով 50 հազար ռուբլի։
Ժամանակավոր կացության թույլտվության (РВП) ձևակերպման տուրքը մոտ ութ անգամ է թանկացել՝ 1 920-ից դառնալով 15 հազար ռուբլի, իսկ մշտական կացության վկայականի (ВНЖ) ձևակերպման համար քաղաքացին նախկին 6 հազար ռուբլու փոխարեն այժմ պետք է վճարի 30 հազար ռուբլի (հինգ անգամ ավելի)։
Ավելացել է նաև միգրանտներին աշխատանքի ներգրավելու թույլտվությունների տրամադրման տուրքի չափը՝ հասնելով մինչև 15 հազար ռուբլու՝ յուրաքանչյուր օտարերկրյա մասնագետի համար:
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Այվազյանը միգրացիոն նոր փոփոխությունները տրամաբանական է համարում
https://mediahub.am/post/onpxj2mjy3mharoi