ԿԳՄՍ նախարարությունը 2026-2027 ուստարվա համար հայտարարում է մրցույթ
Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով (4 կրթաթոշակ՝ բակալավրի կամ մագիստրոսի լրիվ դրույքով ուսման համար): Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Բացառություն կկազմեն «Առողջապահություն և սպորտ» և «Արվեստ» մասնագիտությունների ոլորտները։ Ուսուցումն իրականացվելու է բուլղարերեն լեզվով, սակայն լեզվին չտիրապետող ուսանողները կանցնեն լրացուցիչ մեկ տարվա լեզվի դասընթաց (նախապատրաստական): Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի շրջանավարտները, ավարտական դասարանում կամ կուրսում սովորող օտար լեզուներին տիրապետող ՀՀ քաղաքացիները: Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար: Փաստաթղթերն ընդունվում են մայիսի 7-ից մինչև 14-ը ներառյալ, երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից 17:00-ը, ընդմիջում
ժամը 13:00-14:00:
Դիմելու մանրամասները՝ https://escs.am/am/news/36239