news-details
Արարատի Մարզ

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ Դարբնիկ գյուղում բախվել են «Mercedes»-ը և բեռնատար «Գազել»-ը․ կան վիրավորներ․ բժիշկները պայքարում են 23-ամյա վարորդի կյանքի համար

Երեկ՝ մայիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին՝ Դարբնիկ գյուղի Կենտրոնական փողոցում բախվել են 65-ամյա Հարություն Յ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արա Զ․-ի վարած բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից Արա Զ․-ի վիճակը գնահատվել է ծանր։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։