news-details
Արտաշատ

Լանջազատում կայացել է Ռոբերտ Հակոբջանյանի անվան ձյուդոյի 10-րդ հուշամրցաշարը. Արտաշատի համայնքապետարան

Լանջազատ բնակավայրում   կայացել է ազատամարտիկ Ռոբերտ  Հակոբջանյանին նվիրված   ձյուդոյի հանարապետական  10-րդ հուշամրցարը՝ իր անունը կրող մարզադպրոցում, որին մասնակցել են  73 մարզիկներ՝ հանրապետության տարբեր  համայնքներից:

Այս մասին հայտնում են Արտաշատի համայնքապետարանից։

Առաջնության բացման արարողությանը ներկա  են գտնվել  Ռոբերտ Հակոբջանյանի որդին՝ Արտաշատ համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Հակոբջանյանը,  Լանջազատի վարչական ղեկավար Աշոտ Պետրոսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, Ռոբերտ Հակոբջանյանի հարազատներ։

Մրցաշարն ընթացել  է լարված ու հետաքրքիր պայքարով: