news-details
Հայաստան

Մարտին Պողոսյանը `ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր. ԿԳՄՍ նախարարություն

20-ամյա հայ ծանրորդը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 79 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 338 կգ արդյունքով։

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 148 կգ ու 152 կգ կշռող ծանրաձողերըև այս ձևում միայն 10-րդն էր:

Հրում վարժությունում Մարտին Պողոսյանը բարձրացրել է 186 կգ-ն և այս վարժությունում զբաղեցրել երկրորդ տեղը:

Այս քաշային կարգում չեմպիոնի կոչմանն արժանացել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Գևորգ Սերոբյանը՝ երկամարտում գրանցելով 341 կգ արդյունք:

Մարտին Պողոսյանն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։