Սիրելի կամավորներ,
Շնորհավորում եմ Կամավորների միջազգային օրվա առթիվ։
Յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 5-ին ամբողջ աշխարհը նշում է Կամավորների միջազգային օրը՝ արժևորելու այն մարդկանց աննշան, բայց պետական ու համայնքային զարգացման համար չափազանց նշանակալի ներդրումը, ովքեր իրենց ժամանակն ու ուժը նվիրում են ընդհանուր բարօրությանը։
Այս օրը ևս մեկ հնարավորություն է ընդգծելու, որ կամավորականությունը ոչ միայն օգնություն է՝ դժվարության մեջ գտնվողներին, այլ նաև պատասխանատվություն համայնքի, երկրի ու ապագայի նկատմամբ։
Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեր համայնքի բոլոր կամավորներին՝ ձեր նվիրումի, հոգատարության և անշահախնդիր աշխատանքի համար։ Դուք ամրապնդում եք վստահությունը, համերաշխությունը և նպաստում եք այնպիսի հասարակության ձևավորմանը, որտեղ յուրաքանչյուր մարդ կարևոր է։
Թող ձեր քայլերը շարունակական լինեն, իսկ ձեր օրինակը ոգեշնչի նոր սերունդներին։
Շնորհակալություն ձեր պատասխանատու առաքելության համար։
Շնորհավոր Կամավորների միջազգային օր։