Հարգելի՛ հայրենակիցներ,
Մասիս համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Արցախից բռնի տեղահանված բազմահազար մեր բարեկամներ,
Տարվա հրաժեշտի և նորի սպասման այս խորհրդավոր օրերին ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով առողջություն, հույս ու հավատ, ուժ ու տոկունություն։
Չնայած առկա մարտահրավերներին և բազմաթիվ փորձություններին՝ 2025 թվականը Մասիս համայնքի համար եղավ հետևողական աշխատանքի, ծրագրերի իրագործման և կարևոր ձեռքբերումների տարի։
Հպարտությամբ կարող եմ նշել, որ համատեղ ջանքերով մեզ հաջողվեց առաջ տանել մի շարք կարևոր նախաձեռնություններ, որոնք միտված էին համայնքի համաչափ զարգացմանը, բնակիչների կենսամակարդակի բարձրացմանը և ապագայի հանդեպ վստահության ամրապնդմանը։
Այս ամենը հնարավոր չէր լինի առանց Ձեր վստահության, համբերության, համագործակցության և համայնքային մտածողության։ Յուրաքանչյուր ձեռքբերում մեր համատեղ աշխատանքի արդյունքն է, և մենք միասին ենք կառուցում ավելի կայուն, զարգացող և անվտանգ Մասիս խոշորացված համայնք։
Վստահությամբ նշեմ, որ համայնքապահպան և զարգացման ծրագրերը նոր թափով կշարունակվեն նաև 2026 թվականին՝ նպաստելով մեր համայնքի զարգացմանն ու հզորացմանը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Թող գալիք 2026 թվականը լինի նոր հաջողություններով, նոր ծրագրերով ու վստահ քայլերով լի տարի։
Թող արժանապատիվ խաղաղությունն ու համերաշխությունը մշտապես ուղեկցեն հայ ժողովրդին։
Թող 2026 թվականը դառնա հույսի ու հավատի վերականգնման, վերելքի տարի։
Հավերժ փառք հանուն հայրենիքի, հանուն վաղվա օրվա անմահացած հայորդիներին։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
Աստված պահապան բոլորիս։