news-details
Մասիս

Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանն այցելել է Արևաբույր բնակավայր. Մասիսի համայնքապետարան

Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները երեկ այցելեցին նաև Արևաբույր բնակավայր։

Շրջայցի ընթացքում համայնքապետը հանդիպեց բնակիչների հետ, զրուցեց նրանց հուզող հարցերի շուրջ, ինչպես նաև լսեց առաջարկություններ` բնակավայրի զարգացման ուղղությամբ։

Ն․ Հակոբյանը նշեց, որ քաջատեղյակ է համայնքի յուրաքանչյուր բնակավայրում առկա խնդիրների մասին, և վարչական ղեկավարների հետ քննարկումների արդյունքում նախանշվում են դրանց լուծման ուղիները։

Այցի շրջանակում համայնքապետը դիտարկեց ճանապարհների, լուսավորության և այլ ծառայությունների վիճակը, հանձնարարություններ տվեց պատասխանատու ստորաբաժանումներին՝ արագ արձագանքելու առաջնահերթ խնդիրներին։

Բնակիչները շնորհակալություն հայտնեցին ինչպես հանդիպման, իրենց հարցերը լսելու համար, այնպես էլ բնակավայրերի զարգացման ուղղությամբ ցուցաբերած ուշադրության համար։

Համայնքապետը նշեց, որ հանդիպումները կլինեն հաճախակի, և բնակիչների ձայնը միշտ էլ լսելի է։