Մասիսի համայնքապետարանը տեղեկացնում է
Սույն թվականի ապրիլի 1-ից կբարձրանան Մասիս համայնքում գործող բոլոր նախադպրոցական (մանկապարտեզների) և արտադպրոցական ուսումնական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը՝ 15–20 տոկոսով։
Շնորհակալություն բոլոր այն մասնագետներին, ովքեր ամեն օր իրենց աշխատանքով ներդրում են ունենում մեր երեխաների դաստիարակության և զարգացման գործում, - ասել է Նորայր Հակոբյանը։