Երեկ Մասիսի համայնքապետարանում բնակիչների ընդունելության օրն էր, որին, ինչպես միշտ, մասնակցեցին մեծ թվով քաղաքացիներ։
Համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը ընդունեց բնակիչներին, լսեց նրանց հուզող խնդիրները, առաջարկներն ու մտահոգությունները, տվեց պարզաբանումներ և համապատասխան հանձնարարականներ ոլորտային պատասխանատուներին։
Համայնքի ղեկավարը նշեց, որ քաղաքացիների հետ անմիջական շփումն ու նրանց խնդիրների արագ և արդյունավետ լուծումը մնում են համայնքապետարանի գործունեության առաջնահերթություններից։
