news-details
Մասիս

Մասիսի համայնքապետարանում կայացավ խորհրդակցություն նախադպրոցական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ. Մասիսի համայնքապետարան

Այսօր Մասիսի համայնքապետարանում կայացավ աշխատանքային խորհրդակցություն՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։ Քննարկմանը մասնակցում էին նաև համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։

Ողջունելով ներկաներին՝ համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը ընդգծեց, որ առաջիկայում նախատեսվում են մի շարք փոփոխություններ՝ կապված երեխաների վարձավճարների, աշխատակիցների աշխատավարձերի և մի շարք այլ հարցերի հետ։ Նա նշեց, որ բոլոր փոփոխությունների մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի նախատեսված կարգով։

Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը հետաքրքրվեց նաև հաստատություններում առկա խնդիրներով։

Տնօրենները ներկայացրին ինչպես ընթացիկ աշխատանքները, այնպես էլ առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով անհրաժեշտ աջակցության ոլորտները։

Նորայր Հակոբյանը հորդորեց խստագույնս պահպանել սննդակարգի պահանջները, ապահովել սանիտարահիգիենիկ նորմերի հետևողական կատարումը և բարձր պատասխանատվությամբ մոտենալ երեխաների անվտանգությանն ու խնամքին։