news-details
Մասիս

Մասիսի թիմը՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված առաջնության հաղթող. Մասիսի համայնքապետարան

Մասիսի համայնքապետարանը տեղեկացնում է.

Փետրվարի 21-ից մինչև մարտի 5-ը անցկացվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի մանկապատանեկան առաջնությունը, որին մասնակցեց նաև Մասիսի՝ Արմեն Նազարյանի անվան մարզադպրոցի ֆուտբոլի թիմը (մարզիչ՝ Գեղամ Առաքելյան)։

Լարված և հետաքրքիր պայքարի արդյունքում առաջնությունն ավարտվեց Մասիսի թիմի հաղթանակով։

Շնորհավորում ենք մեր պատանի ֆուտբոլիստներին և մարզչին՝ փայլուն արդյունքի համար, և մաղթում նոր հաղթանակներ ու հաջողություններ։