news-details
Մասիս

Մասիսում կանցկացվի «Մասիսի համայնքապետի գավաթ-2026» շախմատի մրցաշարը

Մասիսի համայնքապետարանը  հայտնում է

Հունվարի12-20-ը կանցկացվի «Մասիսի համայնքապետի գավաթ-2026 » շախմատի մրցաշար

Կազմակերպիչներ ՝

.Մասիսի համայնքապետարան

.Արարատի մարզի շախմատի ֆեդերացիա

.Հայաստանի շախմատի ակադեմիա

Անցկացման վայր՝ քաղաք Մասիս

Մասնակիցներ

Մասնակցության իրավունք ունեն 1-ին, 2-րդ կարգային և վարկանիշ ունեցող շախմատիստները։

Մրցաշարի կազմակերպիչը կարող է թույլատրել սահմանափակ քանակով պատանի շախմատիստների մասնակցությունը մրցաշարին։

Մրցակարգ` շվեյցարական մրցակարգ 9 տուր։

Մրցաշարում կօգտագործվի Swiss-Manager վիճակահանության ծրագիրը։

Ժամակարգ` 90-ական րոպե՝ մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից:

Մրցանակներ

Մրցաշարի հաղթողները կպարգևատրվեն գավաթով, մեդալներով, պատվոգրերով և դրամական մրցանակներով։

Հիմնական մրցանակներ՝

.1-ին տեղ՝ 200000 ՀՀ դրամ

.2-րդ տեղ՝ 150000 ՀՀ դրամ

.3-րդ տեղ՝ 100000 ՀՀ դրամ:

Հատուկ մրցանակներ

.Աղջիկների մեջ 1-ին տեղ՝ 50000 ՀՀ դրամ,

.մինչև 10 տարեկանների մեջ 1-ին տեղ՝ 40000 ՀՀ դրամ,

.մինչև 12 տարեկանների մեջ 1-ին տեղ՝ 40000 ՀՀ դրամ,

.մինչև 14 տարեկանների մեջ 1-ին տեղ՝ 50000 ՀՀ դրամ:

Լրացուցիչ ցուցանիշներ՝

Հավասար միավորներ վաստակելու դեպքում մրցանակային տեղերը կորոշվեն ըստ՝

ա) հատված Բուխհոլցի (-1) գործակցի,

բ) Բուխհոլցի,

գ) սևերով խաղացած պարտիաների առավելագույն քանակի։

Մրցանակները չեն կիսվում և բաժանվում են` համաձայն մրցաշարային աղյուսակում վերջնական տեղի:

Խաղասկզբի համար սահմանված ժամից 30 րոպե ավել ուշացած մասնակցին կգրանցվի պարտություն։

Մասնակցության գրանցման համար դիմել Մասիս քաղաքի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն, շախմատի մարզիչ՝ Նարեկ Բարսեղյանին

Հեռ․ 044306469

• Մրցաշարի ցուցակագրման վերջնաժամկետն է՝ 09/01/2025թ։

• Ժամանակացույց

.Տուր 1-հունվարի 12-ին՝ ժամը 15։30,

.Տուր 2-հունվարի 13-ին՝ ժամը 15։30,

.Տուր 3-հունվարի 14-ին՝ ժամը 15:30,

.Տուր 4-հունվարի 15-ին՝ ժամը 15:30,

.Տուր 5-հունվարի 16-ին՝ ժամը 15:30,

.Տուր 6-հունվարի 17-ին՝ ժամը 11:00,

.Տուր 7-հունվարի 18-ին՝ ժամը 11:00,

.Տուր 8-հունվարի 19-ին՝ ժամը 15։30,

.Տուր 9-հունվարի 20-ին՝ ժամը 15։30:

Կլինի նաև փակման արարողություն: