news-details
Մասիս

Մասիսում ներկայացվեց արևային էներգիայի ներդրման ծրագրի նախագիծը. Մասիսի համայնքապետարան

«Մասիս տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման» հիմնադրամի կողմից մշակվել է ծրագիր, որը վերաբերում է Մասիս համայնքում արևային էներգիայի ներդրմանը։

Այսօր տեղի ունեցավ ծրագրի ներկայացում-քննարկումը։

Ներկայացվեցին, թե ծրագրի իրագործման արդյունքում ովքեր են լինելու շահառուները, ներդրման և ֆինանսավորման տարբերակները, ակնկալվող արդյունքները, ապագայի տեսլականը։

Համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը ողջունելի համարեց ծրագրի գաղափարը և վստահեցրեց, որ համայնքը պատրաստակամ է համաֆինանսավորել ցանկացած ծրագիր, որի իրականացման արդյունքում կլուծվի համայնքային կարևորության մեկ խնդիր ևս։

Համայնքապետը հորդորեց լինել ավելի հետևողական և նախաձեռնողական` համայնքանպաստ ծրագրերի մշակման հարցում։

https://www.facebook.com/share/r/17RJjtkF13/