Երեկ Ուսանողների համերաշխության միջազգային օրն էր։
Խորհրդանշական և կարևորագույն այս օրվա առթիվ Մասիսի համայնքապետարանը կազմակերպել էր համաժողով, որին մասնակցում էին համայնքի բնակիչ հանդիսացող ուսանողները, բազմաթիվ հյուրեր։
Ներկաներին ողջունեց և ուղերձով հանդես եկավ Մասիսի նորընտիր համայնքապետ Նորայր Հակոբյանը, ով ի մասնավորի կարևորեց ուսանողների ակտիվությունն ու նրանց դերակատարումն ինչպես համայնքի, այնպես էլ մեր երկրի վաղվա օրվա կերտման գործում։
Ն․ Հակոբյանը փոխանցեց նաև Դավիթ Համբարձումյանի շնորհավորանք-ուղերձը՝ ընդգծելով ուսանողների նախաձեռնողականության և նպատակասլացության կարևորությունը։
Ուսանողների միջազգային օրվան նվիրված համաժողովը հագեցած էր ելույթներով, հետաքրքիր խաղերով, ներկայացվեցին նաև ուսանողներին-երիտասարդներին վերաբերող փոքրիկ տեսաֆիլմեր։
Տոնական օրն ամփոփվեց հյուրասիրությամբ և դիսկոտեկով։



