news-details
Մասիս

Մասիսում Նորայր Հակոբյանը հանդիպել է նորաստեղծ մշակույթի կենտրոնների տնօրեններին. Մասիսի համայնքապետարան

Մասիսի համայնքապետարանը տեղեկացնում է. 

Այսօր Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը հանդիպում ունեցավ համայնքում ձևավորված մշակույթի կենտրոնների տնօրենների և ոլորտային պատասխանատուների հետ։

Համայնքի ղեկավարը շնորհավորեց նորաստեղծ կառույցների ղեկավարներին՝ մաղթելով արդյունավետ և բեղմնավոր աշխատանք։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կազմակերպչական և ընթացիկ մի շարք հարցեր, նախանշվեցին հետագա անելիքները։

Տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման և ծրագրերի իրագործման ուղղությամբ։

https://www.facebook.com/share/r/19koeFutc9/