Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ Մասիս համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկումը, որին մասնակցում էին խոշորացված համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, բնակիչներ:
Ողջունելով ներկաներին`համայնքի ղեկավարին փոխարինող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը նշեց, որ Մասիսի համայնքապետարանի աշխատակազմն ի սկզբանե որդեգրել է թափանցիկ և հաշվետվողական գործելաոճ `կարևորելով հանրային մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներում։։
Ն. Հակոբյանը ողջունելի համարեց նաև այն հանգամանքը, որ բնակիչները մասնակցում են այս կարևորագույն փաստաթղթի քննարկմանը։
Համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Արմինե Կոստանյանը ներկայացրեց արդեն իսկ հանրային քննարկման դրված բյուջեի նախագիծը՝ մանրամասնելով ֆոնդային և վարչական մասերով նախատեսվող ծախսերը՝ ըստ ոլորտների:
Անդրադարձ կատարվեց նաև 2026թ. նախատեսվող սուբվենցիոն ծրագրերին։