news-details
Մասիս

Մասիսում տեղի ունեցավ 2026 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը. Մասիսի համայնքապետարան

Մասիսի համայնքապետարանից հայտնում են.

Այսօր Մասիսի համայնքապետարանում անցկացվեց 2026 թվականի անդրանիկ խորհրդակցությունը, որի ընթացքում ամփոփվեցին նախորդ տարվա աշխատանքները և ուրվագծվեցին առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները։

Խորհրդակցության ընթացքում համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանն անդրադարձավ ոլորտային մի շարք հարցերի, նախանշվեցին դրանց լուծման ուղիները, ինչպես նաև կարևորեց համակարգված աշխատանքը, փոխգործակցության և պատասխանատվության բարձրացման անհրաժեշտությունը։

Խորհրդակցության ավարտին տրվեցին համապատասխան հանձնարարականներ՝ սահմանված ժամկետներում իրականացնելու և ընթացքը վերահսկելի պահելու նպատակով։