news-details
Արարատի Մարզ

Մասնակցային բյուջետավորում 2025. Վեդու համայնքապետարան

Հիշեցնենք, որ Վեդի համայնքը 2025 թվականին իրականացրել է Մասնակցային բյուջետավորման գործընթացը
կամավորության սկզբունքով:

Արդյունքում հաղթող են ճանաչվել երկու առաջարկներ:

Ստորև ներկայացվում է համառոտ տեղեկատվություն ծրագրերի իրականացման վերաբերյալ:
Ծրագիր 1
ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Տափերական բնակավայրի զբոսայգու հիմնանորոգում

ՄԲ գործընթացի արդյունքում, ըստ ավագանու որոշման՝ առավել ձայներ հավաքած ծրագրին հատկացվել էր 20 000 000 ՀՀ դրամ (ծրագիրը հաղթել էր 4186 ձայնով): Ծրագրի պայմանագրային արժեքն է՝ 19 200 000 ՀՀ դրամ:
Այժմ իրականացվում են շինարարական աշխատանքներ:

Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման փուլը կավարտվի տարեվերջին:

Ծրագիր 2
ՀՀ Արարատի մարզի Վեդի համայնքի Ոսկետափ բնակավայրի խաղահրապարակի կառուցում

ՄԲ գործընթացի արդյունքում, ըստ ավագանու որոշման՝ երկրորդ առավել ձայներ հավաքած ծրագրին հատկացվել էր 10 000 000 ՀՀ դրամ (ծրագիրը հաղթել էր 4061 ձայնով):
Ծրագրի պայմանագրային արժեքն է՝ 8 640 000 ՀՀ դրամ;

Այժմ իրականացվում են հողային աշխատանքներ:
Նախատեսվում է, որ ծրագրի իրականացման փուլը կավարտվի տարեվերջին:

Նշենք նաև, որ Վեդի համայնքը Մասնակցային բյուջետավորման գործընթացը շարունակելու է նաև 2026 թվականի համար: