ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի «HONEY-MONEY» ծրագիրը Արարատի մարզում ապրող Լեռնային Ղարաբաղից փախստականների համար, իրականացնում է «Մեղվաբուծության հիմունքներ» վերապատրաստման եռօրյա դասընթաց։ Ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ «Ապակենտրոնացված համագործակցության» շրջանակում։
Դասընթացին լիարժեք (երեք օր) մասնակցած անձինք ավարտից հետո կհանձնեն քննություն և կստանան հավաստագրեր։ Քննության արդյունքների, ինչպես նաև մասնակցի կարիքների և կարողությունների գնահատման հիման վրա ՄԱԶԾ-ի կողմից մեղվաբուծական սեզոնին ընդառաջ կտրամադրվի մինչև 5 հատ ППУ դադան տեսակի փեթակներ։
Շահառուների մի մասին կտրամադրվի նաև մեղվաբուծական պարագաներ և մեղվաբուծական սեզոնին՝ մեղվաընտանիք։
Ծրագրին կարող են դիմել․
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Այն անձինք, որոնք լիարժեք չեն մասնակցի եռօրյա դասընթացին և կբացակայեն՝ չեն դիտարկվի ծրագրի կողմից։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է է մինչև ս․թ․ հունվարի 30-ը լրացնել էջի ներքևի դիմումի ձևը՝ կցելով համապատասխան փաստաթղթերը (Ոչ լիարժեք ներկայացված հայտերը ՉԵՆ դիտարկվի)