ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 18-ի N 514-Լ որոշմամբ մեկնարկել է պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիր։
Ծրագիրը գործում է 2026 թվականի ընթացքում։
Մեկ շահառուի համար աջակցություն կտրամադրվի մինչև 30 հա հողատարածքի համար։ Պարարտանյութը տրամադրվում է սուբսիդավորմամբ. այսպես, եթե պարարտանյութի 50 կգ-ոց պարկի գինը 8000 դրամից բարձր է, տարբերությունը փոխհատուցվում է, յուրաքանչյուր պարկի համար մինչև 3000 դրամի չափով։
Մինչև մայիսի 12-ը կհրապարակվի մատակարարների ցանկը։
Ծրագրի շահառու համարվելու համար մինչև մայիսի 20-ը անհրաժեշտ է դիմել ձեր բնակավայրի վարչական ղեկավարին։
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
• անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ),
• հողամասի իրավունքը հաստատող փաստաթուղթ,
• համասեփականատերերի համաձայնություն (անհրաժեշտության դեպքում)։
Պարարտանյութերի մատակարարումը կիրականացվի մինչև հուլիսի 15-ը՝ բացառապես հաստատված մատակարարների միջոցով։