ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Մրցույթ․ «Ամանորյա լավագույն զարդարված բակ կամ խաղահրապարակ»
Արարատ քաղաքում մեկնարկում է ամանորյա տոնական տրամադրությունը բարձրացնելու նպատակով կազմակերպվող «Լավագույն զարդարված բակ կամ խաղահրապարակ» մրցույթը։
Մրցույթի նպատակն է խրախուսել բնակիչների ակտիվ մասնակցությունը քաղաքի ամանորյա գեղեցիկ, լուսավոր և դրական մթնոլորտի ձևավորմանը։
Մասնակցել կարող են՝ բազմաբնակարան շենքերի բակերը, անհատական տները, ինչպես նաև խաղահրապարակները։
Գնահատման չափանիշներ՝
. Զարդարանքի ստեղծարարություն
. Լուսավորության լուծումներ
. Ընդհանուր սանիտարական ու գեղագիտական տեսք
. Բնակիչների մասնակցությունն ու համահեղինակությունը
Վերջնաժամկետը՝ 29․12․2025թ․
Մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել ձեր բակի կամ խաղահրապարակի լուսանկար(ներ)ը և հասցեն՝ ararat.krtutyun@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել 093-11-42-70 հեռախոսահամարին և համապատասխան աշխատակից(ներ)ը կմոտենան և կնկարեն։
Հաղթողը համայնքի ղեկավարի կողմից կպարգևատրվի պատվոգրով և անակնկալ նվերով։
Տոնական տրամադրությունը միասին ստեղծելը մեր քաղաքը դարձնում է ավելի ջերմ ու գեղեցիկ։
Միացե՛ք և զարդարե՛ք ձեր բակը՝ գունավորելով Արարատ քաղաքի ամանորյա մթնոլորտը։
https://www.facebook.com/share/r/17NEK3JRcP/