news-details
Արարատի Մարզ

«Մեծ ֆուտբոլի վերադարձը Արարատ» Արարատի համայնքապետարան

ԱՆՑԱԾ ՈՒՂԻՆ՝ ՆԵՐԿԱՅԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

   20 տարի անց մեծ ֆուտբոլը վերադառնում է Հայաստանում իր բնօրրաններից մեկը։

Վերադառնում է այնտեղ, որտեղ գոլը ոչ թե արդյունք է, այլ հավատի դրսևորում, որտեղ երկրպագուն պարզապես երկրպագու չէ, այլ թիմի մասնիկ։    

  Սա պարզապես ֆուտբոլ չէ։ Սա Արարատ քաղաքի մարզական պատմության անկյունաքարն է։

Մեր թիմը, մեր քաղաքը, մեր գույները՝ անքակտելի եռամիասնություն։   

Հարգելի՛ բնակիչներ, երկրպագուներ՝ եկե՛ք ստադիոն։ Եկե՛ք ու թիմի հետ ձեր ձայնով, ձեր ներկայությամբ դարձե՛ք մեր հաղթանակների զնդանը։ Ձեր ոգևորությունը մեր հաղթանակի գրավականն է, ձեր ծափերը՝ մեզ առաջ մղող ուժը։

Արարատ-Արաքս՝ վերադարձ տուն։

Եկեք միասին գրենք նոր հաղթանակների կերտման պատմությունը։

Հերթական խաղի մեկնարկը՝ այսօր, ժամը 14:30-ին: