Վեդու համայնքապետարանը տեղեկացնում է.
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ այցելել է Միասնական սոցիալական ծառայության Վեդու տարածքային կենտրոն։
Այցի ընթացքում քննարկվել են քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։
Նախարարը կարևորել է կենսաթոշակների և նպաստների անկանխիկ ստացման վերաբերյալ իրազեկումը, զբաղվածության ծրագրերի ակտիվ հանրայնացումը և հանձնարարել է ուժեղացնել գործատու–աշխատանք փնտրող համագործակցությունը։
