news-details
Մասիս

Նորայր Հակոբյանի աշխատանքային այցելությունը Նոր Կյուրին․ բարձրացված խնդիրներն ու առաջիկա ծրագրերը. Մասիսի համայնքապետարան

Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյանը շարունակական աշխատանքային շրջայցերի շրջանակում այսօր այցելեց Նոր Կյուրին բնակավայր։ Հանդիպման ընթացքում բնակիչները ներկայացրին իրենց մտահոգող մի շարք խնդիրներ՝ ճանապարհների բարեկարգում, արտաքին լուսավորության բարելավում, տրանսպորտի մատչելիության բարձրացում, կանգառների տեղադրում, ինչպես նաև համայնքային ծառայությունների կազմակերպման բարելավում։

Համայնքի ղեկավարը լսեց բոլոր բարձրաձայնված հարցերը, ներկայացրեց արդեն մեկնարկած աշխատանքները և առաջիկա ծրագրերը։ Նա նշեց, որ բնակավայրում առաջիկայում նախատեսվում է կառուցել ժամանակակից խաղահրապարակ փոքրիկների համար, իսկ մեծահասակների հանգստի և շփման համար կտեղադրվեն տաղավար-զրուցարաններ։ Ընդգծվեց, որ խնդիրների լուծումը կշարունակվի փուլային և հետևողական աշխատանքների միջոցով՝ ապահովելով համայնքի համաչափ զարգացում և տեսանելի արդյունքներ։

Համայնքի ղեկավարն այցելեց նաև մանկապարտեզ, ծանոթացավ պայմաններին, աշխատակազմի զբաղվածությանը և ընթացիկ կարիքներին։ Նորայր Հակոբյանը նշեց, որ առաջիկայում նախատեսվում են մի շարք բարելավումներ՝ նպատակ ունենալով ստեղծել ավելի ապահով, հարմար և կրթական չափանիշներին համապատասխանող միջավայր երեխաների համար։

Համայնքապետը վստահեցրեց, որ բարձրացված յուրաքանչյուր հարց մնում է վերահսկողության ներքո, և դրանց լուծման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են անընդհատ։